Ողբերգական վթար Շիրակում. 39-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Ուշադրության կենտրոնումԳյումրի-Հայկավան ճանապարհի 7-րդ կմ-ին, հոկտեմբերի 11-ին, ժամը 19.10-ի սահմաններում, իրար են բախվել «ՈւԱԶ-452» եւ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդները ու «Օպել-Վեկտրա»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղեւորներից մեկը՝ 39-ամյա Ալինա Ավետիսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: