Բորիս Ջոնսոնի կոչը վկայում է, որ բողոքի ակցիաները ղեկավարում են իշխանությունները ՌԴ ԱԳՆ
HeaderՌուսաստանի դեսպանատան դեմ ցույցեր սկսելու Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի կոչը վկայում է, որ նման ակցիաների հետեւում այլ երկրների գործադիր իշխանություններն են կանգնած։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Հիմա պարզ է դառնում, թե ով է կանգնած այսպես կոչված հասարակական կազմակերպությունների եւ շարժումների հետեւում, որոնք տարբեր առիթներով դուրս են գալիս Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ ցույցի։ Նրանց հետեւում կանգնած է գործադիր իշխանությունը ի դեմս բորիս ջոնսոնների»,– ասել է նա։