Հունիսի 26-ը՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է
Հասարակություն1997 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջարկով, հունիսի 26-ը հռչակվեց Խոշտանգումների զոհերի աջակցության ՄԱԿ-ի միջազգային օր (International Day in Support of Victims of Torture):
Այս օրը նշվում է՝ նպատակ ունենալով արմատախիլ անել խոշտանգումները և ապահովել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նպաստացնող վերաբերմունքի տեսակների և դրանց պատժի մասին 1984 թվականին ընդունված Կոնվենցիայի արդյունավետ գործողությունը: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1987 թվականի հունիսի 26-ին:
Համաձայն Calend-ի` ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ-պետություն արդյունավետ օրենսդրական, վարչարարական, դատական և այլ միջոցառումներ է ձեռնարկում՝ իր իրավասության ներքո գտնվող ցանկացած տարածքում խոշտանգումները կանխելու նպատակով: Ոչ մի բացառող հանգամանք՝ պատերազմ կամ պատերազմի սպառնալիք, արտակարգ իրավիճակներ կամ ներքին քաղաքական անկայունություն չի կարող արդարացնել խոշտանգումները: Պետական իշխանության հրամանը նույնպես չի կարող արդարացնել խոշտանգումների փաստը: