Օրվա բաղադրատմոս . Պատրաստենք վրացական խաչապուրի
LifeԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Բաղադրիչները նախատեսված են 4 հատ խաչապուրի պատրաստելու համար:
Խմորիչը բացել ըստ տուփի վրա նշված եղանակի, ավելացնել 1ճ/գդ շաքարավազը և 2ճ/գդ կաթը, խառնել: Ալյուրը լցնել մեծ ամանի մեջ, արանքում փոս բացել, այնտեղ կոտրել 1ձուն, ապա լցնել խմորիչով զանգվածը, կտրատված կարագը և կաթը: Լավ խառնել և հունցել խմորը այնքան, մինչև որ այն չկպչի ձեռքերին: Պատրաստի խմորը թողնել տաք տեղում 3ժամ: - Խոշոր քերիչով անցկացնել սուլուգունի պանիրը: Բաժանել պանիրը 4 հավասար մասի՝ 250-ական գր:
- Խմորից անջատել նրա 1/4-րդ մասը, ապա կլոր բացել 0,5սմ-ից ոչ հաստ շերտով, մեջտեղում դնել պանրի առանձնացված 1-ին մասի 220գր-ը (պանրի և խմորի զանգվածը պետք է լինեն համարյա հավասար):

- Այնուհետև կողքերից հավաքել խմորի շերտերը և միացնել իրար այնպես, որ պանիրը մնա խմորի մեջ:

- Շրջել խմորը, որպեսզի միացման գիծը հայտնվի տակի հավածում, ապա գրտնակել խմորը բավականին բարակ շերտով:

- Խմորի վրա անցքեր անել, որպեսզի եփվելուց օդը դուրս գա և խաչապուրին չուռչի: 1 հատ ձուն հարել մի քիչ թթվասերի հետ, ապա քսել խմորի վրա:

- Խաչապուրիի վրա շաղ տալ մնացած 30գր պանիրը:

- Ջեռոցի տապակի վրա մի քիչ ալյուր շաղ տալ, վրան դնել խաչապուրին:

- Թխել ջեռոցում 6-7 րոպե 210աստիճանում:

- Նույնը կատարել խմորի և պանրի մնացած մասի հետ՝ պատրաստելով մնացած 3 խաչապուրին:
Սուլուգունի պանրով խաչապուրի պատրաստելու վրացական բաղադրատոմս: Բաղադրիչները նախատեսված են 4 հատ համեղ խաչապուրի ստանալու համար: