Վերաքննիչը քննել է Արամ Մանուկյանի պաշտպանի բողոքը
Ուշադրության կենտրոնումՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հոկտեմբերի 11-ին քննվել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի պաշտպանի բողոքը՝ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ կալանքի դեմ:
Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք բողոքարկել են Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Ըստ փաստաբանի՝ հիմնավորված չէ՝ ազատության մեջ մնալու դեպքում Արամն ինչպես կխուսափի քննությունից:
Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 12-ի առավոտյան:
Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ պահել) եւ 235-րդ հոդվածներով (զենք, զինամթերք կրել, փոխադրել):