Թուրքիան և Իսրայելը գաղտնի բանակցում են` իրար հետ հաշտվելու հարցով
ՄիջազգայինTert.am–ը գրում է.
Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հաստատել է, որ Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարել:
Ըստ իսրայելական Haarez-ի` բանակցությունների խնդրո առարկան Իսրայել - Թուրքիա հաշտեցումն է:
2010-ից այս երկրների հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո սա առաջին նման քայլն է: Գաղտնի բանակցությունները տեղի են ունեցել Հռոմում Իսրայելի և Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև:
5 տարի առաջ Իսրայելը ռազմական ռեյդ էր իրականացրել դեպի Գազա շարժվող թուրքական Mavi Marmara նավատորմիղի դեմ, ինչի հետևանքով 16 մարդ էր զոհվել:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ այժմ Թուրքիան սպասում է Իսրայելի պատասխանին: