«Հրապարակ». Ռուսաստանում բավականին անհանգստացած են հայաստանյան իրադարձություններով
Header«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ռուսաստանում բավականին անհանգստացած են ոչ միայն հայաստանյան իրադարձություններով, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ պարոն Պեսկովը ոչ միայն ուշիուշով հետևում է այդ գործընթացներին, այլև փորձում են հասկանալ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, իրենց ասելով՝ «սպասվող» «Մայդանից» խուսափելու համար: Ի դեպ, Ռուսաստանին անչափ անհանգստացնում է հանգամանքը, որ Բաղրամյան փողոցի շուրջօրյա միտինգներն «օն լայն» լուսաբանվում են երկու, այսպես ասած, արևմտյան լրատվամիջոցների կողմից, ինչն էլ «ռակուրսը» կարող է պահել Արևմուտքին ցանկալի «ուղղության» վրա։ Բանն այն է, որ ռուսական հայտնի պրոյեկտը, որը պետք է իրականացներ «Ռաշըն թըդեյ»-ի հայազգի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը, որին նաև բավականին լուրջ փողեր էին տրամադրել դրսում՝ Եվրոպայում և պոստսովետական երկրներում ռուսական պրոպագանդան հավուր պատշաճի կազմակերպելու համար, առանձնապես մեծ արդյունավետություն չի ունեցել: Հիմա մայր Ռուսիան փորձում է արագացնել ու «դրայվ» հաղորդել այդ պրոյեկտին»,–գրում է թերթը։