«Մոխրագույնի 50 երանգների» աստղին 1.5 միլիոն դոլար են առաջարկել ամբողջովին մերկանալու համար
Life«Մոխրագույնի 50 երանգների» աստղ Ջեյմի Դորնանին 1.5 միլիոն դոլար են առաջարկել ֆիլմում ամբողջովին մերկանալու համար, սակայն 33-ամյա դերասանը մերժել է առաջարկը, հայտնել է The Hollywood Life-ը։ Ի դեպ, ֆիլմի պրոդյուսերները նշել են, որ եթե դերասանը համաձայնի, ապա նրանք պատրաստ են անգամ ավելացնել հոնորարի չափը։

Universal ընկերության ներկայացուցիչները պատմել են, որ ֆիլմի «50 երանգով ավելի մուգ» կոչվող երկրորդ մասը էրոտիկ տեսարաններով հարուստ, թրիլեր ժանրի ֆիլմ կլինի։