ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում Ադրբեջանի հարցով քննարկում տեղի կունենա
HeaderՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում կքննարկել Ադրբեջանում տիրող իրավիճակը:
Report-ի հաղորդմամբ՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որը հետեւում է ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից մարդու իրավունքների շուրջ միջազգային հիմնական համաձայնագրերից մեկի՝ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային Պակտի կատարմանը, տեղի կունենա հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 4-ը, Ժնեւում:
Այս անգամ կքննարկվի Սլովակիայում, Լեհաստանում, Մոլդովայում, Ջամայկայում, Կոլումբիայում, Ադրբեջանում եւ Մարոկկոյում տիրող իրավիճակը: Ադրբեջանի հարցով քննարկումները կկայանան հոկտեմբերի 20-21-ին:
Բացի այդ երկրների կառավարությունների պաշտոնական զեկույցներից՝ նիստի մասնակիցները կլսեն նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, կքննարկեն մասնավոր անձանց հաղորդագրությունները: