ՀԱՀ-ում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ուսանողական հանրահավաքը ցրելու համար
ՀասարակությունՀԱՀ-ում ոստիկանությունը արցունքաբեր գազ, ռեզինե փամփուշտներ ու ջրանետեր է կիրառել ՝ բուհերի վարձավճարները բարձրացնելու դեմ ուսանողական հանրահավաքը ցրելու համար։ Ակցիան անցնում էր մայրաքաղաք Յոհաննեսբուրգում, երկրի խոշորագույն համալսարաններից մեկի մոտ։
«Ասոշիեյթիդ փրեսի» փոխանցմամբ Ուիթուոթերսրենդի համալսարանի շենքի հարակից հրապարակում ցուցարարները սկսել են քարեր նետել։ «Դա կարող էր վնասել կամ սպանել մարդկանց», - հայտնել են համալսարանից։ Երբ աշխատակազմը առաջարկել է բանակցություններ սկսել ՝ ցուցարարները սպառնալիքներով են պատասխանել։
Կրթության նախարար Բյեյդ Նզիմանդեն երկխոսության կոչ է արել ցուցարարներին ու դատապարտել բռնությունը։
ՀԱՀ-ում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն ավելի քան մեկ ամիս։ Չնայած կառավարության ջանքերին, որը համաձայնել է մասամբ ստանձնել անապահով ուսանողների ծախսերը , բողոքի ցույցերը չեն հանդարտվում։ Ցուցարարները պահանջում են, որ իշխանությունները երկրի կրթական համակարգում վերացնեն տնտեսական անհավասարությունը, որը ապարտեիդի քաղաքականության հետեւանք է , նշում է գործակալությունը։