Արցախի դիրքերից մեկում վիրավորված Հայկը կրծքավանդակի վիրավորում ունի
ՀասարակությունԱրցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 7-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողն վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում: Այս մասինNEWS.am-ին հայտնեցին Ստեփանակերտի հոսպիտալից՝ նշելով, որ 20-ամյա Հայկ Համբարձումյանի վիճակն այժմ լավ է, նրան Երեւանի ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ են տեղափոխել վերականգնողական բուժման համար:
Վիրավոր զինծառայողին այսօր Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով էին Երեւան տեղափոխել:
Հայկը Երեւանից է, ունի իրենից մեծ քույր: Զինվորի մայրը մահացած է, Հայկն ապրում է հոր եւ քրոջ հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Հայկ Լեւոնի Համբարձումյանը:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: