Գյումրիում տանիք բարձրացած ռուսին տեղափոխել են հիվանդանոց. Նա ինքնավնասում էր արել (ֆոտո)
ՀասարակությունԳյումրիում այսօր ՝ հոկտեմբերի 10-ին, Անդրանիկ Օզանյան հասցում լքված կիսակառւյց եռահարկ շենքի կտուր բարձրացած ռուս երիտասարդին հաջողվել է իջեցնել տանիքի կտուրից։
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ նա ժամը 19:00 -ին բարձրացել էր լքված շենքի տանիք, գոռում էր, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել եւ ուզում էր տեսնել ռուս ուղղափառ եկեղեցու հոգեոր հայր Անդրեյ Վացինին:
Շիրակի մարզային փրկարական վարչության ջոկատին հաջողվել է տանիքից իջեցնել ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդին, որը հասցրել էր վնասել իրեն: Երիտասարդին շտապ բուժօգունության մեքենայով տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն՝ մարմնական կտրած-ծակած վերքերով:
Տարածքում հավաքվածները խոսում էին , որ երիտասարդը ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է:
Գյումրիի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ նշյալ քաղաքացին ժամը 20:20-ին շտապբուժօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել, նրա մոտ ախտորոշվել է վերին վերջույթների բազմակի կտրված վերքեր եւ արյունահոսող վերքեր: Հիվանդին ցուցաբերվում է համապատասխան բժշկական օգնություն: Նա 24-ամյա Ալեքս Կեմերովն է: