Փղոսկրը մարդկանց այլևս պետք չէ. փղերին այժմ այս պատճառով են սպանում
LifeԳաղտնիք չէ, որ որսագողերը մեծ ջանքեր են գործադրում փղերի ժանիքներ ձեռք բերելու համար: Ըստ էության՝ այս հսկա կենդանիներին պատմության ընթացքում որսացել են միմիայն փղոսկրի համար, իսկ դիակը թողել են դեպքի վայրում:

Այժմ կենդանապաշտպանները նոր խնդրի են հանգել: Մյանմարում կենդանապաշտպանները սկսել են հաճախակի գտնել սպանված փղերի մաշկի թարմացված մնացորդներ:

Պարզվում է, որ Չինաստանում փղի մաշկը լայնորեն օգտագործվում է ազգային դեղամիջոցներ պատրաստելու համար: Ավելին, տեղի ոսկերիչները դրանից զարդեր են ստեղծում, որոնք, ըստ իրենց, ապաքինող հատկություններ ունեն:

Չնայած այն փաստին, որ փղի մաշկն այնքան էլ թանկ հաճույք չի համարվում (սրա մեկ կիլոգրամը սև շուկայում մոտավորապես 60 դոլար արժի), որսագողները չեն դադարում իրենց սև գործն անել:

Ըստ վիճակագրության՝ վերջին տարվա ընթացքում փղերի անօրինական որսերի թիվն աճել է չորսով: Մի անգամ մաքսային աշխատակիցներին հաջողվել է կանխել 421 կգ-անոց մաշկով բեռնատարի երթը դեպի Չինաստան: