Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»


Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ադրբեջանի հանրաքվեի հարցը

Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի փորձագետները՝ Վենետիկի հանձնաժողովը, խիստ բացասական կարծիք է տվել եւ մեծ քննադատության ենթարկել Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները։ Ինչպես Ստրասբուրգից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը,  այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ԵԽԽՎ-ում իր ելույթում ասել է այդ կառույցում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հանրաքվեին:

Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

«Այստեղ՝ Եվրոպայի խորհրդում, մեր բոլորի գլխավոր նպատակը ժողովրդավարության լիակատար հաստատումն է։ Ժողովրդավարությունն իրականացման բազմաթիվ ուղիներով եւ ունի արտահայտման բազմազան եղանակներ, սակայն առաջ գնալու միակ ճանապարհը դեպի ժողովրդավարություն քայլելն է։

Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից շատերը այս ժամանակահատվածում դեպի ժողովրդավարություն տանող տարատեսակ քայլեր են ձեռնարկել, սակայն ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ԵԽ անդամ Ադրբեջանի այսպես կոչված «սահմանադրական» հանրաքվեի վրա։ Հենց սկզբից նշեմ, որ սա մեր երկու պետությունների խնդիրը չէ, այլ Եվրոպայի խորհրդի խնդիրն է: Եթե մեր մեջ կա մի պետություն, որը բացահայտորեն եւ հսկայական քայլերով ետ է գնում ժողովրդավարությունից, ի՞նչ ենք անելու մենք այստեղ՝ ժողովրդավարության օրրանում:

Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի փորձագետները՝ Վենետիկի հանձնաժողովը, խիստ բացասական կարծիք է տվել եւ մեծ քննադատության ենթարկել Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները։

Վենետիկի հանձնաժողովի հիմնական թիրախը սրա հետեւանքով առաջացող ուժերի հսկայական անհավասարակշռության առաջացումն է՝ երկրի նախագահին «աննախադեպ» լիազորություններով օժտելու միջոցով։ Վտանգավոր են հիմնականում նախագահական մանդատի երկարաձգումը, նախագահի եւ պատգամավորների համար նախատեսված տարիքային ցենզի նվազեցումը, եւ հատկապես նաեւ փոխնախագահների նշանակումը եւ կառավարումը բացառապես երկրի նախագահի կողմից: Վենետիկի հանձնաժողովը անհանգստացած է նաեւ մարդու իրավունքների հիմնահարցով:

Վենետիկի հանձնաժողովը քննադատում է այն փաստը, որ Սահմանադրության նախագծի հանրաքվեն անց է կացվել առանց Միլլի Մեջլիսի՝ խորհրդարանի հետ քննարկման եւ ներգրավման։

Հանձնաժողովը մտահոգված է նաեւ խոսքի ազատության եւ հավաքների անցկացման ազատության սահմանափակման հարցերով:

Կատարված փոփոխությունների համաձայն, Խորհրդարանի դերը զգալիորեն թուլանում է՝ ազդելով դատական համակարգի անկախության վրա, քանի որ Խորհրդարանի դերը դատավորների հաստատման հարցում խիստ նվազում է:

Վենետիկի հանձնաժողովն առանձնակի անհանգստություն է արտահայտում առաջարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ: Նախագահական լիազորությունների երկարաձգումը մինչ 7 տարի չի կարող որեւէ կերպ արդարացված լինել նախագահի՝ արդեն իսկ ունեցած ուժեղ դիրքի համատեքստում:

Պետք է նշել, որ փոփոխությունների իրականացման գործընթացում Ադրբեջանը չի համագործակցել Վենետիկի հանձնաժողովի հետ: Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Հանձնաժողովին հայց է ուղարկվել միայն 2016թ. սեպտեմբերի 6-ին, ԵԽԽՎ նախագահի նամակով, ԵԽԽՎ Բյուրոյի անունից։

Չնայած քննադատությանը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը 7 հոգուց բաղկացած դիտորդներ ուղարկեց «գնահատման առաքելությամբ»։

Հարգելի գործընկերներ, Ինձ իսկապես հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարող էր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն իր ներկայությամբ լեգիտիմացնել այս հակաժողովրդավարական հանրաքվեն: Ինչպես կարող էին ԵԽԽՎ դիտորդները որեւէ կարծիք հայտնել ընտրությունների մասին, առանց հաշվի առնելու փաստաթղթի բովանդակությունը: Ի՞նչ է նշանակում Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները պոստֆակտում քննարկելը:

Արդյո՞ք սա է իրական ժողովրդավարությունը: Ես համոզված եմ, որ ոչ: Արդյո՞ք սրանք են եվրոպական ընտանիքի արժեքները: Ես համոզված եմ, որ ոչ: Արդյո՞ք այն կտանի մեզ դեպի ժողովրդավար եւ ազատ հասարակության կայացում: Ես համոզված եմ, որ ոչ»:

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասին
Ամենադիտված