Ավտովթարից մահացած զինծառայողը Վայոց Ձորի Ելփին գյուղից էր
ՀասարակությունԻջեւան-Երեւան ավտոճանապարհին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթարի հետեւանքով մահացած զինծառայողը Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղից էր:
Ելփինի գյուղապետ Խորեն ԱվետիսյանըNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ 28-ամյա Վաչագան Հայրապետյանն արդեն 8 տարի է` ծառայում էր Տավուշի մարզի զորամասերից մեկում, կոչումով կապիտան էր:
Վաչագանը 3 քույր ունի, ծնողների միակ որդին էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իջեւան-Երեւան ավտոճանապարհի Ճանապարհի 13-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» եւ «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Վազ 2107»-ի վարորդ Վաչագան Հայրապետյանը մահացել է: