Լուիս Էնրիկե. Պարտավոր ենք երեք միավոր վաստակել «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում
ՍպորտՉեմպիոնների լիգայում լարված հանդիպումներից հետո առաջնության հանդիպումները կարող են անսպասելի արդյունքներ մատուցել, ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության վերջնամասում կատալոնական ակումբի եւ Մադրիդի «Ռեալի» հեռակա մրցակցության մասին:
Հիշեցնենք, որ առաջնության ավարտից երեք տուր առաջ «Բարսելոնան» Արքայական ակումբից առաջ է երկու միավոր:
«Մենք գիտենք, թե ինչքան բարդ է լինելու: Բայց հաղթանակը եւս մեկ քայլով մեզ կմոտեցնի չեմպիոնությանը: Մենք պարտավոր ենք «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում վաստակել երեք միավոր: Շատ լավ է, որ վերջնամասում մեր ճակատագիրը կախված է միայն մեր արդյունքներից: Հույս ունեմ, որ այդպես կշարունակվի առաջնության մինչեւ վերջին պահը»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը մայիսի 9-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Դեւիդ Մոյեսի գլխավորած «Ռեալ Սոսյեդադը» մրցաշարային խնդիր չի լուծում. թիմը 11-րդ տեղում է եւ չունի եվրագավաթային տեղերում հայտնվելու կամ Պրիմերայից դուրս մնալու տեսական հնարավորություն: