Բալահովիտում տղամարդը ընկույզ հավաքելիս հոսանքահարվել եւ մահացել է
Ուշադրության կենտրոնումԿոտայքի մարզի բալահովիտ գյուղում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, տղամարդը ընկույզ հավաքելիս հոսանքահարվել եւ մահացել է:
NEWS.am-ի հետ զրույցում Բալահովիտի գյուղապետարանի աշխատակիցներից Անդրանիկ Պետրոսյանը նշեց, որ գյուղի բնակիչ 50-ամյա Գագիկ Խաչատրյանին առաջին օգնությունը ցուցաբերել են Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Գագիկ Խաչատրյանը ամուսնացած էր, ունի երեխաներ: