Այսօր նշվում է Հոգեկան առողջության միջազգային օրը
ՀասարակությունԱմեն տարի` հոկտեմբերի 10-ին, ողջ աշխարհում նշվում է Հոգեկան առողջության միջազգային օրը (World Mental Health Day): Տոնն առաջին անգամ նշվել է 1992թ.-ին Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության (World Federation for Mental Health) նախաձեռնությամբ:
Տոնի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա:
Առկա խնդիրների մասին պետք է մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամները եւ բուժանձնակազմը, այլեւ հասարակության բոլոր շերտերը:
ԱՀԿ տվյալներով, մեր օրերում մոլորակում ավելի քան 450 մլն մարդ կա, որոնք հոգեկան հիվանդություններ ունեն: Ավելին, արեւմտյան երկրներում յուրաքանչյուր 7-րդը կամ պարանոիկ/շիզոֆրենիկ է, կամ հակված է դեպրեսիայի եւ ալկոհոլիզմի, ինչը ոչ հազվադեպ հանցագործության կամ ինքնասպանության կատարմամբ է ավարտվում: Ընդ որում, հոգեկան շեղումներով տառապաող մարդկանց մեծամասնությունը անհրաժեշտ բուժման հնարավորություն չունի:
Հիվանդության աճին նպաստում են տեղեկատվական գերբեռնումները, քաղաքական եւ տնտեսական կատակլիզմները: Ժամանակակից կյանքը լի է սթրեսներով, որոնք կարող են հանգեցնել ապատիայի եւ դեպրեսիայի, նաեւ այլ խնդիրների, որոնք ոչ բոլորը կարող են ժամանակին ճանաչել։