Նախարար. Թուրքիայի քաղաքացիների համար ՌԴ մուտքի վիզայի չեղարկումը դեռեւս վաղ է
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի վիզայի չեղարկումը դեռեւս վաղ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն Ռուսաստանը պատրաստ է քննարկել վիզային ռեժիմի չեղարկումը թուրքական բիզնեսի համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը:
«Վիզային ռեժիմի չեղարկման հարցը շատ բարդ է, քանի որ առնչվում է անվտանգության խնդրին՝ կապված նաեւ Թուրքիայում վերջին ահաբեկչությունների հետ: Մենք չէինք ցանկանա վտանգը մեր տարածք բերել: Միակ բանը, որը կարելի է լրջորեն քննարկել, գործարարների այցերի համար վիզայի չեղարկոմն է: Սա նույնպես դյուրին հարց չէ, բայց մենք պատրաստ ենք մշակել այն»,- հայտարարել է նախարարը: