Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և նվաճեց Australian Open-ի տիտղոսը Տարադրամի փոխարժեքները փետրվարի 1-ին Սեբաստիա փողոցում բшխվել են «Mercedes»-ը, «Nissan Rogue»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong» մակնիշի ավտոբուսը․ կա վիրшվոր ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել (տեսանյութ) ՈՒղևորատար ավտոբուս է շրջվել․ կա 8 զnհ, 26 վիրավnր Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Մարտունիում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան


Անհնար է, որ իմ կյանքը վերածվի դժոխքի. Հարցազրույց Էդուարդ Շարմազանովի հետ (լուսանկարներ)

Life

Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթը՝ քաղաքական գործչի հետ» խորագիրը, որի շրջանակներում փորձելու ենք ներկայացնել մեր քաղաքական գործիչներին մի փոքր այլ տեսանկյունից, զրուցել նրանց հետ քաղաքականությունից դուրս այլ թեմաներից ևս: Մեր հյուրն այս անգամ Ազգային Ժողովի փոխնախագահ ,ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

-Արդյո՞ք Ձեր կյանքը արդեն «վերածվե՞լ է դժոխքի», ինչպես խոստանում էր Տիգրան Ուրիխանյանը:
- Անհնար է, որ իմ կյանքը վերածվի դժոխքի: Նոււյնիսկ սատանան՝ իր նազիր-վեզիրներով չի կարող դա անել, որովհետև ես ապավինում եմ միայն Տիրոջը, իսկ Տիրոջն ապավինողի կյանքն անհնար է դժոխքի վերածել:

-Ոմանք պնդում են, որ ձեր կուսակցությունն է շատերի կյանքը դժոխքի վերածել, դրանում Ձեզ մեղսավոր զգու՞մ եք:

- Մեր երկրում առկա բոլոր խնդիրների համար ես ինձ պատասխանատու եմ զգում, քանի որ ես իշխող կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ եմ, կուսակցության խոսնակը: Դժոխքը փոքր-ինչ ծայրահեղ է ասված, բայց սկսած 1999թ.-ից թե՛ դրական և թե՛ բացասական երևույթների պատասխանատուն Հանրապետականն է: Մեղավորը և պատասխանատուն տարբեր բաներ են, ժամանակն է դատավորը, և այն ամեն ինչ իր տեղը կդնի:

-Արդարացան արդյո՞ք Ձեր սպասումները և կանխատեսումները ՏԻՄ ընտրություններից:
-Այո: Այն ցուցանիշները, որոնք ապահովեց Հանրապետական կուսակցությունը, սպասելի էին: Այսօր 65 տոկոսից ավելի համայնքապետերը հանրապետականներ են: Բնականաբար եղան համայնքներ, որտեղ անհաջողության մատնվեցինք, և դրանից մենք հետևություններ ենք անում:

-Ձեր քաղաքական կանխատեսումներն առհասարակ կատարվու՞մ են:
-Կանխատեսումներով երբեք չեմ զբաղվել. դա անշնորհակալ գործ է: Փորձել եմ օրինաչափություններ տեսնել, նայել, թե որոնք կարող են լինել դրական և բացասական կողմերը, սակայն հենց այնպես, մերկ կանխատեսումներով չեմ զբաղվել:

-Իսկ գալիք խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության առնչությամբ որևէ կանխատեսում ունե՞ք:
-Դեռ վաղ է կանխատեսումներ անելը: Այսօրվա դրությամբ կարող եմ փաստել, որ, ուզենք թե չուզենք, ամենաազդեցիկ ուժը Հանրապետականն է՝ իր բոլոր թերություններով հանդերձ: Բայց դա բավարա՞ր է, որպեսզի խորհրդարանական ընտրություններում հաջողություններն ու հաղթանակը մեր գրպանում դնենք, իհարկե՝ ոչ: Այսօր թիվ մեկ ֆավորիտը Հանրապետականն է, սակայն մենք դեռ չենք մտել նախընտրական փուլ, որի մեջ կմտնենք Ամանորից հետո:

-Խոսեցիք ընդդիմադրիների մասին: Հետաքրքիր է՝ ըստ Ձեզ, ո՞վ է հաղթելու ընդդիմադիրների պայքարում՝ դառնալով միակ ամենաուժեղ ընդդիմադիրների շարքում:

-Միակ ընդդիմադիր դժվար թե լինի, որովհետև ընդդիմության մեր գործընկերներն ունեն շատ տարբեր մոտեցումներ: Երբ իմ գործընկերներից մեկն ասում է, որ պետք է լինի մեկ ընդդիմություն, ես չեմ կարող դրա հետ համամիտ լինել: Օրինակ, ինչպե՞ս կարող են միավորվել պահպանողականն ու սոցիալիստը, եթե նրանց ծրագրերը տարբեր են: Քաղաքական ուժերը պետք է գաղափարական, ծրագրային լինեն, իսկ արհեստական միավորումներն՝ ընդդեմ իշխանության, երկարաժամկետ չեն լինելու:
Ինչու՞ մեզանում 25 տարվա ընթացքում դասական իմաստով ընդդիմություն չի ձևավորվել: Խնդիրը նրանում է, որ ընդդիմությունը հիմնականում միավորվում է ընդդեմ իշխանության, այլ ոչ թե հանուն գաղափարների: Մենք ընդդեմ թուրքերի և անդրբեջանցիների չենք, մենք հանուն հայերի ենք, հանուն Հայաստանի: Եթե ինչ-որ բանում «ընդդեմ»-ն ավելի է գերակշռում, քան «հանուն»ը, ապա այն հաղթական լինել չի կարող:

-Երբևէ, թեկուզ մտովի, պատկերացրե՞լ եք Ձեզ ընդդիմադիրների շարքում՝ երթերին, ցույցերին մասնակցելիս:

-Ես այդպիսին եղել եմ, ինչու՞ պատկերացնեմ: 1996թ. հացադուլներ ենք կազմակերպել, մասնակցել եմ ուսանողական շարժումներին, Վազգեն Մանուկյանի շտաբում եմ եղել, նախագահական նստավայրի դիմաց Տեր-Պետրոսյանի դեմ 48-ժամյա հացադուլ ենք կազմակերպել, ընդդիմադիր ելուևյթներ ենք ունեցել: Դարձյալ 90-ականներին, երբ «Դաշնակցությունը» պարտվեց, երիտասարդներով ցույցեր էինք կազմակերպում՝ ի պաշտպանություն դաշնակցականների և քաղբանտարկյալների:

-Իսկ ապագայում ընդդիմադիր լինելու մտադրություն, կամ գուցե մտավախություն ունե՞ք:

-Ընդդիմություն և իշխանություն չեն ծնվում: Ընդդիմություն և իշխանություն դառնում են ընտրությունների արդյունքում: Ապրիլին՝ ընտրություններից հետո ժողովուրդը կորոշի՝ Շարմազանովն ընդդիմությու՞ն է, թե՞ իշխանություն: Ընդհանրապես հարկավոր է պայքարել ոչ թե անձանց դեմ, այլ գաղափարների: Ես չպետք է պայքարեմ Վարդան Օսկանյանի, Նիկոլ Փաշինյանի դեմ, ես նրանց դեմ պետք է իմ գաղափարներով, ծրագրերով պայքարեմ: Պետք է լինի ծրագրերի բախում, որի ընթացքում ժողովուրդը կորոշի թե ով է դառնում իշխանություն:

-Հավանական համարում ե՞ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն:

-Չեմ մտածել այդ մասին, որովհետև շատ ավելի լուրջ բաներ կան մտածելու, իսկ դա ԲՀԿ-ի մտածելու խնդիրն է: Եվ հետո, չեմ մտածում մի բանի շուրջ, որը գոնե այսօր պաշտոնապես հայտարարված չէ: Դա տեսական հարց է, որին կարող ենք փիլիսոփայորեն մոտենալ, և ինչպես կասեր հին հույն փիլիսոփա Հերակլիտը՝ ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է:

-Ինքներդ նրան քաղաքականության մեջ տեսնելու ցանկություն ունե՞ք, Ծառուկյանի տեսակի կարիքը կա՞ քաղաքականության մեջ:
-Ես իմ կարծիքն ամիսներ առաջ հայտնել եմ և կրկնվելու կարիք չկա, ընդ որում կարծիք եմ հայտնել ոչ թե անձի նկատմամբ, այլ երևույթի: Ես կարծում և պնդում եմ, որ ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով: Եթե ես քաղաքական գործիչ եմ, ապա ես չեմ կարող լինել լավ բիզնեսմեն, սպորտսմեն կամ լրագրող: Խնդիրը նրա տեսակի լավ կամ վատ լինելու մեջ չէ, պարզապես ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի: Քաղաքականության մեջ մենք կարիք ունենք ուսյալ, գրագետ, կիրթ, քրիստոնեական արժեքային համակարգ ունեցող և հանդուրժող գործիչների: Այսօր ես տեսնում եմ նման բազում գործիչների, որոնք կարող են ճիշտ ճանապարհով առաջ գնալ:

-Ըստ Ձեզ, Գարեգին Նժդեհի քաղաքական հայացքներում կա՞ն հնացած կամ ժամանակավրեպ բաներ:
-Նախ Գարեգին Նժդեհի հայացքները քաղաքական չեն: Դրանք շատ խորը, փիլիսոփայական, ազգային, բարոյական հայացքներ են: Նա ավելին է, քան զուտ քաղաքական գործիչ: Նրա հայացքներն իհարկե հնացած և ժամանակավրեպ չեն: Շատ բաներ, որոնք նա գրել է հարյուր տարի առաջ, այսօր շարունակում են արդիական մնալ: Նա ասում էր, որ Քրիստոնեությունը ոչ թե խեղճի, այլ ուժեղի կրոն է, իսկ Քրիստոսը հզոր էր, քանի որ կարողանում էր զոհաբերել և սիրել: Հայ իրականության մեջ ինձ համար ամենաազդեցիկ դեմքերը Նարեկացին, Թումանյանը և Նժդեհն են, որոնք գրքերը մշտապես իմ սեղանին են դրված և որոնք ամեն օր եմ կարդում՝ թեկուզ մի քանի տող:
Ստորև Shabat.am -ի տեսանյութն է որտեղ Էդուարդ Շարմազանովը շատ էմոցիոնալ երգում է Գարեգին Նժդեհի արձանի բացման արարողության ժամանակ

-Եթե Նժդեհը հիմա ողջ լիներ, ի՞նչ կասեր այսօրվա քաղաքական էլիտայի մասին:
-Նժդեհը շատ սթափ և խոր անձնավորություն է եղել, մենք չպետք է ասենք ինքը գոհ կլինե՞ր, թե՞ ոչ: Կարծում եմ՝ երկրի վրա դրախտ չպետք է փնտրենք: Կան բազում խնդիրներ, որոնցում մենք բոլորս մեղավոր ենք: Այսօր մենք ունենք 25-ամյա անկախ Հայաստան, բանակ, անկախ մտածող սերունդ: Լավը պետք է գնահատնել, իսկ վատը մերժելով՝ աստիճանաբար գնալ առաջ:

-Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր հանգստյան օրերը:
-Ես սովորաբար շատ զբաղված եմ լինում, բայց փորձում ենք ընտանիքով գոնե կիրակի օրերին հավաքվել, միասին նստել, զրուցել, թեյ խմել: Ամեն կիրակի նախաճաշին պարտադիր ամբողջ ընտանիքով հավաքվում ենք: Մեր ընտանիքի համար «ոսկյա շրջանը» 15-օրյա իմ արձակուրդն է, երբ մենք բոլորս հավաքվում ենք: Ոչ միշտ է ստացվում, սակայն գոնե կիրակի օրերը փորձում ենք «գողանալ» ընտանիքի համար:

-Ի՞նչն է կյանքում Ձեզ ամենից շատ երջանկացնում, ի՞նչ համար եք ամենից շատ շնորհակալ:
-Ամենից շատ շնորհակալ եմ, որ ծնվել եմ, որ հնարավորություն ունեմ ապրելու, Աստծուն եմ շնորհակալ, որ ունեմ ընտանիք, երեխաներ: Շնորհակալ եմ, որ կարողանում եմ ինչ-որ մի հարցում ինչ-որ մեկին օգնել, իմ երկրին, հայրենիքին օգտակար լինել:

-Խորհուրդներ առհասարակ ընդունու՞մ եք, ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենակարևոր խորհուրդը, որը երբևէ ստացել եք և փոխանցել ինչ-որ մեկին:

-Յուրաքանչյուրի համար ամենակարևորը իր ծնողի՝ հոր խորհուրդն է: Ամեն մեկի համար իր հայրը բացարձակ հեղինակություն է: Հայրս շատ իմաստուն մարդ էր, որն ինձ համար միշտ օրինակ է եղել: Նա ինձ և եղբորս սովորեցրել է հասարակությանը օգտակար լինել, երբեք չչարանալ, լավություն անել, նույնիսկ եթե մարդիկ դա չընկալեն, մարդ մնալ, իսկ մարդ մնալը և հեշտ է և դժվար, քանի որ կյանքում գայթակղությունները մեծ են և ոչ միշտ է ստացվում դրանցից հեռու մնալ: Իմ ամենամեծ պատասխանատվությունն իմ հայրանունն է: Ինձ համար ամենակարևոր գնահատականը հորս ճանաչող մարդկանց կարծիքն է՝ արդյո՞ք ես արժանի եմ իմ հոր զավակը լինել, թե՞ ոչ: Հայրս միշտ ասում էր՝ օգտագործի՛ր ականջներդ, լսի՛ր մարդկանց կարծիքները:

-Երևանում ո՞ր վայրում եք ամենից շատը լինում, որտե՞ղ կարելի է Ձեզ հաճախ գտնել:

-Ընկերներիս հետ շատ քայլում եմ Ազգային Ժողովի այգում: Փողոցում եմ շատ լինում՝ Հյուսիսային պողոտայում, Բաղրամյան փողոցում, որտեղից հաճախ ընկերներիս հետ միասին քայլում ենք մինչև մեր կուսակցության գրասենյակը: Սրճարաններում եմ լինում: Աղմկոտ վայրեր չեմ սիրում, ավելի կամերային մարդ եմ, սակայն հասարակությունից ինձ չեմ պատնեշում: Շփվող մարդ, սակայն երբեմն ուզում եմ ընկերական նեղ շրջապատում լինել, նրանց հետ նստել զրուցել: Շատ կարևոր է ընկերների հետ շփումը՝ այն մարդկանց, ովքեր կարող են ճշմարտությունն ասել, որոնց համար ես պարոն Շարմազանովը չեմ և որոնց հետ կարող եմ կռվել ու հաշտվել:

-Կարո՞ղ եք նշել Ձեր իշխանության երեք ամենամեծ բացթողումները կամ թերացումները:
-Եթե թվարկեմ միգուցե երեքը չլինի, տասներեք լինի, դուք /լրագրողները-խմբ./ այնքան շատ եք թվարկում, որ կարիք չկա, որ ես ասեմ:

-Դուք հաճախ խոսում եք հայրենասիրությունից և հայրենիքից, ո՞վ է մեր հայրենիքի ամենամեծ ներքին թշնամին:
-Ես թշնամի բառից զերծ կմնայի: Մեջբերեմ Նժդեհին. «Հայի ամենամեծ թշնամին իր ներքին նախաձն է»: Մենք պետք է միասնական լինենք: Միասնական չի նշանակում, որ ես ինչ-որ բան ասեմ, Նիկոլը համաձայնվի, կամ Նիկոլն ասի, ես համաձայնվեմ: Միասնական նշանակում է, որ մենք բոլորս մի մեծ նավի անդամ ենք, և նավը կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Հայաստանը մեր կյանքի գլխավոր սերն է:

-Կոռումպացված, կաշառակեր մարդուն կարելի՞ է հայրենասեր համարել:
-Ես կոռուպցիայից շատ հեռու եմ, ո՛չ տալու մեջ կամ, ո՛չ էլ վերցնելու: Ես դատավոր չեմ, որ ինչ-որ մեկին մեղադրեմ: Նժդեհն ասում էր, որ մեզ կործանում է գինետնային հայրենասիրությունը: Հայրենասիրությունն այն է, որ ամենքս պարկեշտորեն կատարենք մեր գործը:

-Այսօրվա խորհրդարանում ունե՞ք իրական ընկերներ, որոնց հետ պահպանում եք անձնական ջերմ հարաբերությունները:
-Իհարկե, և՛ նախկինում ունեի, և՛ հիմա ունեմ, ապագայում էլ կարծում եմ՝ կունենամ:

-Ձեր երեք ամենամտերիմ ընկերները, որոնք Ձեր կողքին են և ուրախ և տխուր պահերին:
-Նրանք երեքը չեն, հինգն են, իմ ուսանողական և մանկության տարիների ընկերներն են, որոնց հետ նաև բարեկամական՝ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ ենք:
-Վերջերս համացանցում տարածվեց Ձեր և Ձեր կնոջ ռոմանտիկ լուսանկարը: Շատերի մոտ ժպիտ առաջացրեց, որ երկար տարիներ ամուսնացած լինելով, նկարում գրկախառնված էինք՝ կարծես նոր ծանոթացած զույգ:
-Մեր բախտը բերել է. 20 տարի է, ինչ միասին ենք և չենք դադրել միմյանց սիրել ու կարոտել: Մեր սիրո պտուղները մեր բալիկներն են: Ես ու կինս ուսանողական ընկերներ ենք եղել: Ես սովորում էր երրորդ կուրսում, կինս՝ առաջին, երկուսս էլ պատմաբան ենք: Ավարտելուց հետո դպրոցում միասին աշխատեցինք, հետո նա ցանկացավ լրագրող դառնալ և սկսեց լրագրությամբ զբաղվել: Արդեն 15 տարուց ավելի է, ինչ կինս «Հենարան» հասարակական կազմակերպությունում է աշխատում, որը նաև կայք և մամուլի ակումբ ունի:


-Եղե՞լ են դեպքեր, որ միջամտեք ձեր կնոջ լրագրողական աշխատանքին. ավելացնել կամ հանել կայքից ինչ-որ բան:

-Եղել է… Լրագրողները հետաքրքիր մարդիկ են. նրանց թվում է, թե նրանք արդարության մարտիկներ են /ժպտում է/: Հիմա կինս լրագրությամբ այդքան լուրջ չի զբաղվում, հիմնական ժամանակը հատկացնում է երեխաներին և դրանում իմ միջամտությունը դեր ուներ: Երբեմն գալիս է ժամանակը, երբ պետք է ընտրություն կատարես: Իմ կարծիքով՝ ընտանիքում չի կարող լիենել երկու լոկոմոտիվ: Լոկոմոտիվը տղամարդը պետք է լինի, սակայն դա չի նշանակում, որ կնոջ դերը երկրորդական է: Մենք հասել ենք ոսկե միջինին՝ կինս և՛ հանրային աշխատանք է կատարում, և՛ ընտանիքի մոր և կնոջ պարտականությունները:

3 առանձին, մշտական հարցեր

Ի՞նչ կփոխեիք ամենաառաջինը մեր երկրում, եթե մեկ օրով լինեիք ղեկավար:

-Հնարավորինս շատ սեր և հանդուրժողականություն կքարոզեի:
-Ձեր կյանքի ամենամեծ ձախողումը:

-Ձախողում չեմ կարող ասել: Կարող եմ կորուստն ասել՝ հորս մահը…
Ես քաղաքականության մեջ եմ, բայց ո՛չ պաշտոնն եմ ձեռքբերում համարում, ո՛չ էլ պաշտոնազրկումը՝ ձախողում: Ես պաշտոնը համարում եմ առաքելություն, որով կարող եմ օգտակար լինել իմ պետությանը: Անկեղծորեն խղճում եմ այն մարդկանց, ովքեր պաշտոն ստանալով երջանկանում են, իսկ այն կորցնելով՝ դժբախտանում:
-Ի՞նչ գերբնական ուժով կուզենայիք օժտված լինել:
-Գերբնական ուժը, որով մարդն օժտված է, դա աստվածային սերն է և Աստծո ապավինությունը: Յուրաքանչյուր մարդ պետք է ապավինի նախ և առաջ Աստծուն և իր ուժերին: Եթե մարդու մեջ հավատ, լույս եղավ, նա խավարը միշտ հաղթելու է: Աշխարհը լույսի և խավարի կռիվ է, բայց թեկուզ անվերջ խավարի մեջ պետք է լույսի մասին չմոռանաս և պահես այն քո մեջ:

Տաթև Այվազյան

Խաչատուր Էլլոյան

Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և նվաճեց Australian Open-ի տիտղոսը Տարադրամի փոխարժեքները փետրվարի 1-ին Սեբաստիա փողոցում բшխվել են «Mercedes»-ը, «Nissan Rogue»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong» մակնիշի ավտոբուսը․ կա վիրшվոր ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել (տեսանյութ) ՈՒղևորատար ավտոբուս է շրջվել․ կա 8 զnհ, 26 վիրավnրԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Մարտունիում պայթյուն և փլուզում է տեղի ունեցելՔրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Իրանի դեմ պшտերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա․ Ալի Խամենեի Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է Վերին Լարսը փակ է բեռնատարների համար Թրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային Եվրո-2026. Հայաստանի ֆուտզալի հավաքականը քառորդ եզրափակիչում զիջեց Խորվաթիային և ավարտեց պայքարը Երբ իշխանությունը պшտերազմ է հայտարարում Եկեղեցուն, այն փաստացի պшտերազմ է հայտարարում սեփական պատմական հիշողությանը․ վտшնգված են սահմանադրական կարգը և հանրային համերաշխությունը․ Սուրենյանց Սարալանջից Սարի թաղ տանող ճանապարհին բшխվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավnրներՀնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, այլ ոչ թե Իրանից․ Թրամփ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արարատի մարզում ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել Լա Լիգա․ «Բարսելոնան» հաղթեց «Էլչեին» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 1-ի համար Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանըԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Շուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն ՄնացականյանՀրդեհ Գևորգ էմինի փողոցում գտնվող շինանյութի պահեստում Բախվել են ավտոմեքենաներ․ կա 3 տուժած Ո՞րն է քո առաքելությունը կյանքում․ Մասնակցիր թեստին և պարզիր Հրդեհ Գյումրի քաղաքում Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում․ «Մեր ձևով»Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում Քաղաքացին հունվարին աշխատանքից ազատվում է, բայց պարտավոր է 10,800 դրամները յուրաքանչյուր ամիս վճարել․ սա աննորմալություն է ուղղակի․ Նաիրի Սարգսյան«Եվրոպան չի գա մեզ փրկելու». Արման Ղուկասյանը՝ իրական քաղաքականության մասին (տեսանյութ) ՔՊ-ականները խուճապի մեջ են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի պատճառով․ Անդրանիկ ԳևորգյանԻնչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն Մանվելյան«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումըՓաշինյանն ասում է ընտրեք ինձ, որ խաղաղությունը երաշխավորված լինի․ Մենուա Սողոմոնյան2005 թվականից գործող Տաշիրի կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն էԱշխատելու համար մարդկանց արտերկիր մեկնելը լուծում չէ․ «Մեր ձևով»Սա խաղաղության ու պատերազմի ընտրություն չէ, սա հանձնվելու կամ դիմադրելու հարց է․ Ավետիք ՉալաբյանԶՈւ-երում հոգևոր ծառայությունը հսկայական դեր է ունեցել բարոյահոգեբանական վիճակի վրա․ բանակում ինստիտուտի կազմաքանդումը մեծ վնաս է հասցնելու զորքերում առկա մթնոլորտին․ Աբրահամյան Արցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ. Աննա ՂուկասյանԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից Ապահովագրությամբ փոխհատուցվող գումարը լիարժեք բուժմանը չի բավականացնելու․Մենուա ՍողոմոնյանՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել 0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. Ռուբեն Մխիթարյան
Ամենադիտված