Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Ռուսական քարոզչության մեջ հակաարևմտականության՝ հաճախ մարազմի աստիճանի հասնող ծայրահեղ դրսևորումները պարզապես ծիծաղ են առաջացում

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ռուսական քարոզչության մեջ հակաարևմտականության, մասնավորապես հակաամերիկանության՝ հաճախ մարազմի աստիճանի հասնող ծայրահեղ դրսևորումները շատ հաճախ պարզապես ծիծաղ են առաջացում: Երևանյան իրադարձություններին ռուսական ԶԼՄ-ների անդրադարձների մի զգալի հատվածում առանց որևէ օբյեկտիվ հիմնավորման, դասական դարձած, զուտ մակերեսային՝ «հետխորհրդային որևէ երկրում տեղի ունեցող ցանկացած բնույթի բողոքի գործողություն Արևմուտքի կողմից հրահրվող, ֆինանսավորվող «մայդան է»» մոտավոր տրամաբանությամբ բնորոշելու՝ արդեն չափից ավել խոսուն փաստերը հերթական անգամ միայն ի ցույց են դնում նաև քարոզչական դաշտում ռուսական «կարճատես մոտեցումների» ցավալի իրողությունը: 

Ռուսական քարոզչամեքենայի գործունեությունը համակարգող որոշ շրջանակներ առանց որևէ ռազմավարական խորը, կշռադատված ու հեռահար վերլուծությունների, Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից հանդիսացող երկրում որևէ բողոքի գործողություն առաջին հերթին ընդդեմ Ռուսաստանի ներկայացնելու, մեկնաբանելու պարզամիտ եղանակով բնութագրելով և արտաքուստ հերթական անգամ Ամերիկայի «սատանայական կերպարը» համայն աշխարհին և հատկապես սեփական լսարանին ի ցույց դնելով, գուցե չեն հաշվարկում, դիտարկում առնվազն 2 այնքան տարրական, բայց, Ռուսաստանի՝ որպես գերտերության քաղաքականության համար այնքան առանցքային բաղադրիչներ:

Նախ և առաջ ակամա որևէ կերպ հաշվի չի առնվում այն պարզ իրողությունը, որ նման կերպ նսեմացնում են իրենց երկրի դիրքերը, հեղինակությունը անգամ ամենադաշնակից երկրներից մեկում, և երկրորդ, որ նաև առարկայացնում են վերոնշյալը՝ նման մոտեցմամբ հերթական հակառուսականության ահռելի ալիքը բսրձրացնելով ամբողջ հայ հասարակության շրջանում:

Իսկ գուցե նաև այս ամենն արվում է նրա համար, որպեսզի հնարավորինս ստվերվի այն իրողությունը, թե երևանյան գործընթացի հիմքում, մեծ հաշվով, ռուսական ընկերության դուստր ձեռնարկությունն է՝ մասնավորապես իր թերի կառավարմամբ, դրանում առկա՝ ռուսական իրականությանը բնորոշ ավանդական առանձնահատկություններով...

Հայաստանում ծավալվող ներկա գործընթացը բացառապես սոցիալական հիմքեր ունի, և դա ընդգծվել է մշտապես, անգամ դրա կազմակերպիչներն են բազմիցս հաջողությամբ բացառել ակցիան քաղաքականացնելու բոլոր փորձերը. վերոնշյալը փաստում են անգամ կազմկերպչական հարթությունում առկա որոշ առանձնահատկություններ, նաև թերացումներ: Այո՛, սա զանգվածային բողոքի գործողություն է, խաղաղ գործողություն է, հիմնականում զուրկ զանգվածային ագրեսիվ դրսևորումներից, բայց ոչ երբեք «մայդան», դրան մարդիկ մասնակցում են ընտանքիներով, մտերիմներով, դրանում առկա են հայկականության շատ տարրեր, դրանում մեծամասամբ գերակայում է սերը, հարգանքը, դրան ներկա են լինում հասարկության շրջանում հայտնի քաղաքական, մշակութային գործիչներ,դրանում բողոքարարը հյուրասիրում է ոստիկանին, ոստիկանը՝ հոգում ակցիայի մասնակցի մասին, միասին պահպանում են տարածքի մաքրությունը... 

Երևանյան իրադարձությունները որևէ աղերս չունեն տարածաշրջանի այլ երկրներում տեղի ունեցող քաղաքական, առավել ևս հակամարտային գործընթացների հետ, և նրանց հանգուցալուծումն էլ լինելու է խաղաղ՝ փոխըմբռնման, երկխոսության շրջանակներում:

Հ.Գ. Գրառումս կատարում եմ արտերկրում, հատկապես հետխորհրդային տարածքում բնակվող բազմաթիվ հարազատներիս, ընկերներիս մեծաթիվ հարցադրումներին և մտահոգությանն ի պատասխան: Եվ որպես խորհուրդ՝ ձեր կարծիքը ձևավորեք բացառապես հայկական լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, կամ ուղղակի՝ հետևելով բողոքի գոծողությանն ուղիղ հեռարձակմամբ:

 

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
Ամենադիտված