Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Գերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ


Առաջնագծում գլխից վիրավորված 20-ամյա Ալբերտի ընտանիքն օգնության կարիք ունի

Հասարակություն

Hetq.am-ը գրում է.

Հիվանդասենյակում Արմինեն նստում է մահճակալին՝ որդու կողքին, ուշադիր նայում նրան: Ալբերտը հարցեր է տալիս: Մայրն ասում է՝ բալես, անունս կասե՞ս: «Մամ ջա~ն…»: Հարցից անընդհատ խուսանավում է: Մայրը հասկանում է, որ որդին չի հիշում իր անունը: «Ար-մի-նե… Արմինե է մամայի անունը, բալես»:

Արմինեն Ալբերտի մոտ ցույց չի տալիս հուզմունքը: Երբ հիվանդասենյակից դուրս ենք գալիս միջանցք, ասում է՝ որդին հիշողության կորուստ ունի, բայց չի խոսում այդ մասին:

Ալբերտ Դալլաքյանը 20 տարեկան է դարձել հուլիսի 23-ին: Ծննդյան օրը կոմայի մեջ է եղել (այդ վիճակում է եղել 35 օր), սակայն մայրը տորթ է տարել հոսպիտալ, բուժանձնակազմին հյուրասիրել՝ հույս ունենալով, որ որդին հաղթահարելու է բոլոր դժվարությունները:

Ամեն ինչ սկսվել է այս տարվա հունիսի 24-ին: ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկում 11 ամսվա զինծառայող Ալբերտը հերթափոխից հետո իջել է գետնատնակ (բլինդաժ): Մայրը՝ Արմինե Ղազարյանը, ասում է, որ սպան ինչ-որ մեկի զենքի հետ խաղալուց կրակել է Ալբերտի գլխին: Զինվորներից Գևորգ անունով մեկը՝ 6 ամսվա ծառայող, առաջին բուժօգնություն է ցույց տվել Ալբերտին, ապա Մարտունու հոսպիտալ են տեղափոխել: Արմինեն նշում է, որ բժիշկները զարմացել էին, թե այդ վնասվածքով ինչպես են կարողացել տեղ հասցնել, քանր որ արնաքամ լինելու վտանգ է եղել: «Գնդակը գլխի մի մասով մտել, մյուսով դուրս է եկել: Ձախ կիսագունդը ջնջխել է, փոքր ուղեղի միջով է անցել, գլխավոր արյունատար անոթն է վնասել… Սկզբից բժիշկները ժամերի կյանք էին տվել»,- հիշում է Արմինեն:

2007-ին Վանաձորից, որտեղ ապրում էին Արմինեի հայրական տանը, ընտանիքով տեղափոխվել էին Ռոստով: Դեպքի օրը Արմինեն ամուսնու հետ գնացել էր 11-րդ դասարանն ավարտած դստեր պատվոգիրը ստանալու: Այդ ժամանակ էլ Հայաստանում բնակվող բարեկամները զանգել էին ամուսնուն ու ասել, որ Ալբերտը թևից վիրավորվել է:

Իրականությունը ծնողները Հայաստանում են իմացել: Արմինեն պատմում է, որ որդին սովորում էր Ռոստովի պետական համալսարանի բիզնեսի կառավարման բաժնում: Երկրորդ կուրսում Ալբերտը որոշել էր, որ պիտի վերադառնա Հայաստան՝ բանակ գնալու: Այդ ժամանակ ծնողները Հայաստանում էին, փաստաթղթային հարցեր ունեին կարգավորելու: «Զանգեց, ասաց՝ մամ, գալիս եմ գնամ բանակ, ասացի՝ սպասի կգանք, կխոսենք: Ասաց չէ՝ մամ, որ ես չգնամ, մյուսը չգնա, մեր երկիրն ո՞վ է պաշտպանելու»,- նշում է մայրը, ով դեմ էր որդու որոշմանը, բայց ամուսինը խրախուսել էր Ալբերտին:

Ալբերտը համալսարանում 2 տարվա տարկետում է վերցրել ու եկել Հայաստան:

Հիմա նախկին զինվորը բուժումը շարունակում է ստանալ հայաստանյան Կարմիր խաչում: Մեր այցելության օրը նա քայլում ու աղոտ տեսնում էր: Երեկ ուշ երեկոյան Արմինեից զանգ եմ ստացանք: Ասաց, որ մեր տեսած դրական տեղաշարժը չկա. որդին հիմա չի տեսնում: Արմինեի ասելով՝ երկու օր շատ էր ուրախացել դրական տեղաշարժով, բայց երբեմն հույսը կորցնում է: Բժիշկներն ասել են, որ Ալբերտը պետք է ստանա լավ սնունդ, իսկ դրա համար առայժմ ծնողներն ի վիճակի չեն: Ամուսինն արդեն վերադարձել է Ռոստով, որտեղ վարձով են բնակվում: Նա հիմա այնտեղ աշխատանք է փնտրում:

Արմինեն ասում է, որ Երևանում պետք է բնակարան վարձակալեն, որպեսզի որդուն դուրս գրելուց հետո տեղափոխեն այնտեղ: Սննդի համար նույնպես գումար է անհրաժեշտ: Ֆինանսական օգնության խնդրանքով Արմինեն նամակով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը, բայց այնտեղից մերժել են խնդրանքը (ՊՆ-ն, սակայն, ներկայում հոգում է բուժման ծախսերը): Ասում է՝ ամաչում է, որ խոսում է իրենց ընտանեկան խնդրից, բայց հանուն որդու առողջության փորձում է ամեն ինչ անել: «Մենք երբեք ոչ մեկից ոչ մի բան չենք խնդրել, մի կտոր հացը վաստակել ենք մեր քրտինքով, բայց հիմա իսկապես օգնության կարիք ունենք»,- Ալբերտի մայրը:

Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Գերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա Ղահրամանյան75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իԱնկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով Նավթի գներն աճել են Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը ՌԴ ԱԴԾ-ն հարձակումների շարք է կանխել Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրաՈչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»
Ամենադիտված