Երկրաբնակները կարող են երեք օր շարունակ դիտել Դրակոնիդ աստղաթափը
LifeՀոկտեմբերի 8-10-ի երեկոյան ժամերին Երկիր մոլորակի հյուսիսային կիսագնդի բնակիչները կարող են դիտել առաջին հոկտեմբերյան մետեորիտային անձրևը, հաղորդում է Korrespondent.net-ը` հղում անելով Роскосмос-ին:
«Հոկտեմբերի 8-10-ի երեկոյան ժամերին պարզ եղանակի դեպքում կարելի կլինի նկատել «ընկնող աստղերը»` Դրակոնիդ մետեորները, որոնք բոլոր ուղղություններով կսփռվեն այն շրջանից, որտեղ գտնվում է Վիշապի գլուխը»,- ասվում է Роскосмос-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Դրակոնիդներն ամենաանկանխատեսելի մետեորային հոսքերն են, և մեկ ժամվա ընթացքում կարելի է տեսնել 5-15 մետեոր: Ըստ Роскосмос-ի տվյալների` 2016 թվականին առավելագույն ակտիվության ժամի ընթացքում սպասվող մետեորների թիվը կկազմի մոտ 10: