Ֆուտբոլը փրկելու միակ ելքը քաղաքական բարձրագույն ղեկավարության կողմից հարցին միջամտելն է
ՍպորտՖուտբոլը փրկելու միակ ելքը քաղաքական բարձրագույն ղեկավարության կողմից հարցին միջամտելն է։ Բոլոր տարիքային խմբերի հավաքականները վատ են խաղում ու խայտառակ պարտություններ են կրում, նույնն է վիճակը նաև ակումբների պարագայում, ֆեդերացիան փաստացի անզոր է փրկել կրավիճակը ու պետք է փոփոխություններ լինեն։ Տրամաբանական է, երբ տևական ժամանակ չես կարողանում ապահովել զարգացում, մի բան էլ՝ հետընթաց ես գրանցում, ապա պետք է հեռանալ, իսկ եթե չես ուզում՝ պետք է հեռացնել։ Զարմանում եմ ուղղակի, էլ ինչ ֆուտբոլային դժբախտություն պետք է գրանցենք, որ այս ամենը ընկալվի… մի քիչ արագություն է պետք։