Ռոք համերգ եւ տոնական հրավառություն՝ Երեւանի 2798-րդ տարեդարձի առթիվ (ֆոտո)
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 8-ին ռոք երաժշտության հնչյուններով եզրափակվեց Երեւանի 2798-րդ ամյակին նվիրված միջոցառումների շարքը։
Ազատության հրապարակում մեր հայրենակիցներին ողջունեցին երիտասարդ ռոք խմբերը, այդ թվում` «Unaesthetic»-ն ու «Rozen Tal»-ը:
Մոտ երկու ժամ տեւած համերգային ծրագիրն ամբողջովին ռոք մթնոլորտ ստեղծեց քաղաքում` մեծ ոգեւորություն առաջացնելով ժանրի սիրահարների շրջանում:
Տոնական միջոցառումն ավարտվեց շքեղ հրավառությամբ։
