Ազգագրական պարերի տոնական շքերթ` Ազատության հրապարակում
LifeԵրևանի ծննդյան օրվա միջոցառումները շարունակվում են: Ազգագրական պարերը ևս տոնական Երևանի անբաժանելի մասնիկն են:
Ազատության հրապարակի բազմաթիվ միջոցառումներից մեկն ազգագրական պարերի տոնական շքերթն էր: «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի անդամները գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ ոչ միայն պարում էին, այլև ուսուցանում հայկական լեռնաշխարհի ավանդական պարեր ու պարային շարժումներ, ներկայացնում դրանց ծագումնաբանությունը:
Ազգագրական պարը համակել էր բոլորին. Ազատության հրապարակը պարում էր:




