Ջավախքցի ակտիվիստը պնդում է, որ Ախալքալաքում ընտրողներին ստիպել են քվեարկել իշխանության օգտին
Ուշադրության կենտրոնումԱխալքալաքում ընտրությունները լարված են ընթանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ջավախքցի ակտիվիստ Նորայր Կարապետյանը՝ մեկնաբանելով հանրապետությունում ընթացող խորհրդարանական ընտրությունները:
Ախալքալաքի համար 4 դպրոցի ընտրատեղամասում ընտրողներին ստիպել են քվեարկել իշխանության օգտին («Վրացական երազանք»): «Ես ինքս քաղաքում չեմ, բայց ինձ հասած տեղեկություններով՝ իրավիճակը բարդ է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ընտրություններից առաջ տեղական իշխանությունը շրջել է տներով եւ հարցրել մարդկանց, թե ում օգտին են նրանք քվեարկելու:
«Հիմնականում, ամենայն հավանականությամբ, Ախալքալաքի ընտրական շրջանում հաղթանակի համար պայքարում են «Վրացական երազանքից» առաջադրված Հենզել Մկոյանն ու «Միասնական ազգային շարժման» թեկնածու Արսեն Կարապետյանը»,- հավելել է ակտիվիստը: