«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն մինչեւ մյուս տարվա վերջ կվերանորոգվի. փոխնախարար
Հասարակություն«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն մինչեւ մյուս տարվա վերջ կվերանորգվի: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«Արդեն աշխատանքներ են գնում, պատուհաններն են փոխվելու, ներքին հարդարանք է լինելու, բժշկական հաստատությանը հարիր հատակներ, պատեր»,- ասաց Սուրեն Քրմոյանը:
Սուրեն Քրմոյանը նշեց, որ վերանորոգումը կատարվում է առկա ռեսուրսներով, այն, հավանաբար, կավարտվի մինչեւ հաջորդ տարվա վերջ: