«Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակում լվացվել են Երեւանի հուշարձանները (լուսանկարներ)
LifeNews.am-ը գրում է .
«Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակում այսօր` հոկտեմբերի 8-ին, լվացվել են մայրաքաղաքի հուշարձանները: NEWS.am-ի թղթակիցն հաղոդում է, որ լվացվել են Գայի, Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Վիլյամ Սարոյանի, Պարույր Սևակի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Խաչատուր Աբովյանի, Եղիշե Չարենցի, Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Օզանյանի, Գևորգ Չաուշի, Արամ Խաչատրյանի, Սասունցի Դավթի և այլ հուշարձաններ: Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի եւ այլ կամավորներ շրջել են Երեւանի փողոցներով եւ այգիներով եւ լվացել հուշարձանները:
ՀՀ ԱԻՆ Երեւանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները եւ հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերը եւս աջակցել են աշխատանքներին:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, նշվում է Երեւանի հիմնադրման 2798-ամյակը, որն այս տարի կանցնի «Արեւի քաղաք» խորագրի ներքո։