«Տատիկի շամպուն» մազերի արագ աճի համար
LifeՎերցնում ենք մեկ հատ սև հացը և կտրատում երեք-չորս մասի։
Հացը (դրա մի կտորը) լավ մանր կտրատում ենք, վրան լցնում տաք ջուր, որ ծածկի հացը։
Հացը պետք է ուռչի և վերածվի միատարր շիլայի։
Տաք խառնուրդը քսում ենք խոնավ մազերին և ծածկում պոլիեթիլենային գլխարկով։ Վրայից փաթաթում ենք խավավոր սրբիչ։ Կես ժամ անց լվանում ենք մեր հացային «շամպունը» մեծ քանակությամբ ջրով։ Դրանից հետո մազերը ոչ միայն մաքրվում են, այլև՝ փայլում։ Կարելի է փորձարկումներ անել այս դիմակի հետ և նրան խառնել մեկ թեյի գդալ մեղր, ձվի դեղնուց, եթե մազերը յուղոտ են, ապա ավելացնել մի քիչ կիտրոնի հյութ։