Չինաստանի արեւելքում սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Ուշադրության կենտրոնումՍեպտեմբերի 28-ին Չինաստանի արեւելյան Չժեցզյան նահանգի Սուցուն գյուղում տեղի ունեցած սողանքի հետեւանքով կորած 27 անձանցից 18-ի մարմինները հայտնաբերել են: Մյուսները նախկինի պես անհետ կորած են համարվում:
Սինխուա գործակալության փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ընդհանուր առմամբ, որոնողական գործողությանը 1684 մարդ եւ 277 միավոր հատուկ տեխնիկա է մասնակցում: