Արթուր Մանուկյանը՝ սամբոյի աշխարհի պատանիների փոխչեմպիոն
ՍպորտՌումինիայի Պլոեշտի քաղաքում մեկնարկած սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը հայ մարզիկներից Արթուր Մանուկյանը Հայաստանի համար նվաճեց առաջին մեդալը:
48 կգ քաշային կարգում հանդես եկող մեր պատանի մարզիկը գերազանց անցկացնելով նախնական գոտեմարտերը՝ եզրափակչում հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Երյոմինի հետ, ու թեև հաղթում էր գոտեմարտի առաջին հատվածում, վերջում կորցրեց զգոնությունը և արդյունքում պարտվեց: Արթուրն արժանացավ աշխարհի առաջնության արծաթե մեդալի