«Մեթյու» փոթորիկի զոհերի թիվը Հայիթիում մոտեցել է 500-ի
Ուշադրության կենտրոնումՀայիթիում «Մեթյու» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 478-ի: Տարերային աղետը, որը հոկտեմբերի 3-ից մոլեգնում է Կարիբյան ավազանի երկրներում և ԱՄՆ-ի արևելյան ափերին, հարյուրավոր մարդկանց կյանք է խլել տարբեր երկրներում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, միայն Հայիթիում փոթորիկի հետևանքով ավելի քան 3000 տուն է կործանվել, 20 000 մարդ մնացել է առանց տանիքի:
Հիշեցնենք, որ նախօրեին միլիոնավոր մարդիկ էին տարհանվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգից, որտեղ փոթորիկի վտանգ 4-րդ աստիճանի էր գնահատվում: ԱՄՆ-ում զոհերի թիվը ևս գերազանցել է 100-ը: Բազմաթիվ զոհեր են գրանցվել նաև Կուբայում և Բահամներում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ արտակարգ դրություն էր հայտարարել Ֆլորիդա նահանգում:
«Մեթյուն» արդեն դարձել է վերջին տասնամյակներին տարածաշրջանում գրանցված ամենահուժկու փոթորիկներից մեկը: