69-ամյա տղամարդը ինքնասպան է եղել
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 3/6 շենքի բակում տղամարդու կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խուբը՝ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: