Քառօրյա պատերազմի հերոսների ուսուցիչները պարգեւատրվել են (ֆոտո)
ՀասարակությունԵրեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, պարգեւատրվել են ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից հերոսների ուսուցիչները:
Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ միջոցառմանը ներկա էին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը: Նրանք իրենց խոսքում կարեւորել են աշակերտ-ուսուցիչ-բանակ ամուր կապը:
Միջոցառմանը ներկա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ իր հերթին հիշել է ապրիլյան պատերազմի օրերին զոհված հերոսներին եւ հայեցի դաստիարակության ու կրթության հարցում առանձնակի կարեւորել նրանց ուսուցիչների ավանդը:
