Լավրով. Մոսկվան պատրաստ է աջակցել Հալեպի հարցով դե Միստուրայի առաջարկին
Ուշադրության կենտրոնումՄոսկվան պատրաստ է աջակցել ՄԱԿ՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի առաջարկին Հալեպի շուրջ իրավիճակի կարգավորման համար եւ Դամասկոսին կոչ անել նույնպես համաձայնել դրան, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ես լսել եմ նրա հայտարարությունները միայն «Նուսրայի» մասին։ Եթե «Նուսրան» զենքով շարժվի Իդլիբի ուղղությամբ, որտեղ տեղակայված են հիմնական ուժերը, ապա հանուն Հալեպի փրկության՝ մենք պատրաստ կլինենք պաշտպանել նման մոտեցումը եւ պատրաստ կլինենք Սիրիայի կառավարությանը կոչ անել համաձայնել դրա հետ»,– ասել է Լավրովը։