Երեւանում 69-ամյա տղամարդը 4-րդ հարկից ընկել է ու մահացել
ՀասարակությունԵրեւանում, այսօր՝ հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Ավան Առինջ համայնքում։NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի տարեց բնակիչը 4-րդ հարկի իր տան պատուհանից վայր է ընկել ու մահացել։ Նա 69 տարեկան էր։
Նախնական տեղեկություններով՝ տղամարդը ինքնասպանություն է գործել։
Մահվան հանգամանքները պարզվում են ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։