«Էրեբունի-Երեւան 2798». Քաղաքի որոշ հատվածներում երթեւեկությունը կսահմանափակվի
Ուշադրության կենտրոնում«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման եւ անցկացման նպատակով ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթեւեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում.
07. 00- 23.00 սահմանափակվելու է երթեւեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում:
11.00- 14.00 դադարեցվելու է երթեւեկությունը Արգիշտիի փողոցում:
13.00-23.00 դադարեցվելու է երթեւեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում:
Հաշվի առնելով նշված սահամանափակումները՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված ժամանակահատվածներում կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։