Քուրդ զինյալները թուրքական կործանիչ են ոչնչացրել․ ANF
Ուշադրության կենտրոնումՀյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում քուրդ զինյալների ճամբարները ռմբակոծող թուրքական F-16 օդանավերից մեկը ոչնչնացվել է քուրդ զինյալների կողմից։
Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում ուժգին ռմբակոծության տակ հայտնված PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալներին հաջողվել է թուրքական F-16 օդանավերից մեկը ոչնչնացնել։
Նշվում է, որ թուրքական ռազմական օդանավը ոչնչացվել է Փիշթի Շանե կոչվող վայրում։
Թուրքական լրատվամիջոցները այս փաստի մասին ոչինչ չեն հայտնել։