DJ Smoke.«Ժամանակի ընթացքում կինս համակերպվեց» (լուսանկարներ)
LifeBravo.am-ը գրում է .
DJ Smoke-ը եւ Գայանեն հինգ տարի է՝ կապված են ամուսնական թելերով: Արմեն Ալքամյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ պատվով հաղթահարել են հետաքրքիր փորձությունների առաջին շրջանն ու ամուր ընտանիքի հիմք դրել.«Ժամանակն ակնթարթորեն անցավ: Երեխայի ծնունդից հետո չզգացինք, թե ինչպես թռան տարիները»:
Հոբելյանն ամուսիններն աշխատանքային մթնոլորտում են անցկացրել.«Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը հարսանիքի էի հրավիրված նույն այն վայրում, որտեղ հինգ տարի առաջ իմ հարսանիքն էր, հանդիսավարն ու երաժիշտները նույնպես նույնն էին:): Երեկոյան շատ ուշ վերադարձա: Կնոջս համար ծաղիկներ էի գնել, արթնացրի ու շնորհավորեցի: Քնաթաթախ էր եւ զարմացավ, թե ինչ առիթ ունենք:)»,-պատմել է նա:
Զույգը հատուկ առիթների չի սպասում միմյանց նվերներ մատուցելու համար.«Համ էլ՝ մենք իրար համար տեղով նվեր ենք:): Մենք կյանքից լավագույն նվերն ենք ստացել՝ մեր սերը, համերաշխ ընտանիքն ու մեր տղան: Ամուսնության առաջին ամիսներին հաճախ էինք վիճում: Ժամանակի ընթացքում Գայանեն հասկացավ, որ տնից շատ բացակայելն իմ աշխատանքի բնույթից է, ու համակերպվեց»:
Շարունակությունը` այստեղ :
