Փրկարարներն օգնել են բնակչին. 4 ժամ անց վերջինս մահացել է
Ուշադրության կենտրոնումՀայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 6-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարանում մեկի վատառողջ բնակիչն ընկել է հատակին. բարձրացնելու եւ մահճակալին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 45-ամյա Ա. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Ժամը 20.03-ին կրկին ահազանգ է ստացվել, որ տվյալ հասցեի վատառողջ բնակիչը մահացել է. 3-րդ հարկից իջեցնելու եւ դի տեղափոխող ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները Ա. Մ.-ի դին մոտեցրել են ավտոմեքենային, այնուհետեւ Պ. Սեւակ փողոցի թիվ 5/7 (դիահերձարան) հասցեում՝ իջեցրել ավտոմեքենայից: