Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դեռևս արդյունք չեն տվել. Սպիտակ տուն
HeaderՌուսաստանի նկատմամբ մի շարք արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները առայժմ սպասվող արդյունք չեն տվել, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Պատժամիջոցները դեռևս արդյունք չեն տվել: Մենք չենք տեսել Ռուսաստանի վարքագծում ցանկալի փոփոխություններ»,- ասել է նա:
Միաժամանակ Էռնեստը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը տեսել է պատժամիջոցների ազդեցությունը երկրի տնտեսության վրա: