Եղնուկյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց փաստաբանի միջնորդությունը
Ուշադրության կենտրոնումԵրեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն իր պաշտպանյալին 1 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք դիմաց ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել: Նիստից հետո Եղնուկյանը, որն անժամկետ հացադուլ է հայտարարել, տեղափոխվեց մեկուսարան:
Հիշեցնենք, որ այսօր ցերեկվանից դատարանի դիմաց էին Կարո Եղնուկյանի աջակիցներն ու ընտանիքի անդամները՝ «Ազատություն հայրիկին», «Ազատություն քաղբանտարկյալ Կարոյին», «Հայրենասեր, ոչ հանցագործ» գրությամբ պաստառներով: