Կարո Եղնուկյանը վաղվանից հացադուլ է սկսելու
Ուշադրության կենտրոնումԵրևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քիչ առաջ մերժել է աննախադեպ գրավի՝ 1 մլն դոլարի դիմաց ազատ արձակել Հիմնադիր Խորհրդարանի անդամ պարոն Եղնուկյանին:
Պաշտպան Տիգրան Հայրապետյանի համար անհասկանալի էր դատարանի գրավ չկիրառելը:
Պաշտպանի խոսքերով՝ Կարո Եղնուկյանն այդ ամենն իր հանդեպ համարում է անմարդկային վերաբերմունք, նշելով, որ դա նույնիսկ խոշտանգումների է նմանվում, քանի որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել ընտանիքի անդամների հետ:
Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը վաղվանից հացադուլ է սկսելու: