Տալի հուշամրցաշարն ավարտվեց. Արոնյանը զբաղեցրեց 3-րդ տեղը
ՍպորտԱյսօր Մոսկվայում կայացան Միխայիլ Տալի հուշամրցաշարի վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները:
Այս անգամ Հայաստանի համար մեկ շախմատիստը սև խաղաքարերով մրցում էր հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ։ Շախմատիստները խաղաղ ելքով պարտիան ավարտեցին 40-րդ քայլում։
Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1.Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - 6
2.Անիշ Գիրի (Հոլանդիա) - 5,5
3.Լևոն Արոնյան (Հայաստան) - 5
4.Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 5
5.Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - 4,5
6.Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - 4,5
7.Լի Չաո (Չինաստան) - 4,5
8.Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ - 4,5
9.Եվգենի Տոմաշևսկի (Ռուսաստան) - 3,5
10.Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 2