Եվրամիությունում իշխանությունը «գրшվվել է խելագшրների ավազшկախմբի կողմից»․ Մեդվեդև Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Իրանի ափերի մոտ Փետրվարին 3 նշանակալի աստղագիտական երևույթներ են սպասվում. Հայհիդրոմետի տնօրենը գրում է Կյանքն ավելի հեշտ կդառնա փետրվարի 1-ից հետո. այս 3 կենդանակերպի նշանները առաջինը կզգան փոփոխությունները Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Պեսկովը թվարկել է «ռուսաֆոբների ճամբարի» հիմնական երկրները Զելենսկին չի բացառել Ուկրաինայի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և նվաճեց Australian Open-ի տիտղոսը Տարադրամի փոխարժեքները փետրվարի 1-ին


Գայա Արզումանյան. «Միտում չունեինք սև փիառ անելու, պարզապես շատ ավելի համարձակ տեսահոլովակ ստացվեց»

Life

Այս երգչուհին «Հայաստանի ձայն»-ը նախագծից հիշվեց որպես ձայնային լավ տվյալներով, կարմրահեր Գայա, իսկ հիմա նրան անվանուն են «Նախշուն բաջի» Գայա Արզումանյան, ով վերջին շրջանում կերպարանափոխվել է, նիհարել տասը կիլոգրամ և BlogNews.am-ի հետ զրույցում առաջին անգամ խոսում է իր պլաստիկ վիրահատության մասին: Երգչուհու հետ անկեղծ զրույց ենք ունեցել: 

- Գայա, քո նոր ոճը և կերպարը վերջերս շատ էր քննարկվում համացանցում: Հեռուստադիտողը քեզ «Հայասատնի ձայնից» հիշեց  որպես կարմրահեր, հիմա շիկահեր ես: Հեշտ ե՞ս փոփոխվելու որոշում կայացրել:  

- Իհարկե բարդ էր, քանի որ ես մի քիչ դժվար եմ համոզվում, բայց Արայիկ Գաբաջյանին հաջողվեց ինձ համոզել, և ճիշտ աշխատանքի արդյունքում հասանք այս ամենին:  Շատ դրական արձագանքներ եմ ստանում, ինչը հաճելի է: Ես ում հետ աշխատել եմ, այնպես է ստացվել, որ իմ փոխարեն նրանք են որոշումներ կայացրել, իսկ Արայիկի հետ համատեղ եկանք այս ամենին: Ես և նա միանգամից հասկանում ենք՝  ինչ ենք ուզում ստանալ:

- Պլաստիկ վիրահատությունների էլ ես դիմե՞լ։

- Առաջ խոսում էին դրա մասին, բայց այն ժամանակ այդ լուրը չէր համապատասխանում իրականությանը, իսկ հիմա կարող եմ ասել՝ մեկ ամիս առաջ վիրահատել եմ քիթս: Ի դեպ, սրա մասին առաջին անգամ եմ խոսում: Մայրս շատ ծանր տարավ վիրահատությունս, քանի որ ես նրան չէի ասել, որովհետև գիտեի՝ բացասական կարձագանքեր: Երեկոյան գալիս, նայում էր, տեսներ՝ իր աղջիկն է, թե ոչ: Ամեն դեպքում ես մեծացել եմ ավանդական ընտանիքում, և այսպիսի բաները  ընդունված չեն: Ես նաև նիհարել եմ 10-16 կգ, դրա համար փոփոխությունը զգալի է: Երբ մի քիչ գեր էի, մտածում էի՝ չարժի անել, բայց երբ նիհարեցի,  Արայիկն ասաց՝ պետք է անել: 

- Հիմա շատ ավելի նուրբ և կանացի տեսք ունես: Նոր ոճիդ հետ խառնվածքդ և բնավորությունդ էլ է՞ փոխվել:

- Բնավ ոչ: Բնավորությունս երբեք չի փոխվի, կարծում եմ, քանի որ մարդը բնավորությամբ է ծնվում: Բացի այդ՝ չեմ կարծում, որ իմ բնավորությունն այնքան ծանր է, որ պետք է փոխվի: Ես սիրում եմ ինքս իմ վիճակի մեջ լինել և համոզել, որ այդպես ճիշտ է:

- Շոու ծրագրերդ ևս փոխվե՞լ են և արդյոք հանդիսատեսի արձագանքը դրակա՞ն է:

- Իհարկե, ուշադրությունն ակնհայտ է: Ես շատ ակումբներում եմ աշխատել, բայց հիմա երաժշտական առումով էլ եմ փոփոխվել և ուրիշ երաժշտություն եմ ներկայացնում: Սկսել եմ երգել նաև  6/8  ժանրում, ինչը մինչև այս չէի անում: Ես միշտ համարել եմ, որ ես բարձր երաժշտություն ներկայացնող երգչուհի եմ, և ինձ չի սազում նման երգեր կատարելը: Բայց  հասկացա, որ դա էլ կարելի է անել՝ իմ ոճում և իմ մատուցմամբ:  Դա իմ աշխատանքն է, որով գումար եմ վաստակում, բայց հեռուստատեսությամբ մարդիկ պետք է ունենան այլ կարծիք արտիստի մասին:

- «Նախշուն բաջի»-ին քո վերջին տեսահոլովակն էր, որն այդքան էլ դրական  չընդունվեց հայ հանդիսականի կողմից: Ասում են նաև, որ քո ծննդավայրում՝ Արցախում, դժգոհության մեծ ալիք է բարձրացել:

- Անկեղծ ասեմ՝ կարծիքները շատ-շատ տարբեր էին այս երգի վերաբերյալ: Այս երգը կատարել եմ  «Արցախի ձայնը» նախագծի ժամանակ և նույն այս ոճի մեջ: Ավելի շատ քննարկվեց տեսահոլովակը, այլ ոչ թե երգը: Երգին ոչ մեկ ոչինչ չասաց: Ինձ համար այս երգի լավագույն տարբերակն իմն է: Այն ստեղծված է, որ մարդիկ լսեն և ուրախանան:  

- Առանց համեստություն անելու նշում ես, որ ամենալավը քո կատարումն էր:  Չե՞ս վախենում, որ շատերի համար քո ասածը գոռոզություն կթվա:

- Այո՛, այս պարագայում՝ այո: Գիտե՞ք՝ դրա մասին միայն ես չեմ ասում, շատերն են փաստում:  Ղարաբաղում արձագանքներ պետք է լինեին, քանի որ ժամանակին ես երգում էի «Արցախի ձայնը» նախագծում և այդ նախագծում այլևս չկամ: Ինձ համար ցավալի են այդ մարդկանց արձագանքները, բայց ամեն դեպքում մարդ են և պետք է արտահայտվեն: Ի դեպ, Ղարաբաղում վերջերս եմ եղել, որտեղ հարսանիքի ժամանակ կատարել եմ «Նախշուն բաջի»-ին, և եթե չսիրեին այդ երգը, չէին էլ ուզի, որ հնչեր:  

- Ամեն դեպքում բոլոր քննադատություններն աշխատեցին հօգուտ քե՞զ:

 

- Միտում չունեինք սև փիառ անելու, պարզապես շատ ավելի համարձակ տեսահոլովակ ստացվեց: Տեսահոլովակում ներկայացված է իմ համարձակության երևի կեսը, բայց երկրպագուներիս և հանդիսատեսին շատ ավելին է սպասվում: Օրեր առաջ Արթուր Գրիգորիչի մոտ էի, նա ինձ փոքր տարիքից էր ճանաչում՝ համեստ երեխա Ղարաբաղից: Նրա կարծիքն ամեն դեպքում ինձ համար կարևոր է: Նա ինձ ասաց՝ քո նման սիրուն երգեցողություն չեն ներկայացրել, և դա ամենամեծ գնահատական է:

- Ժամանակին երգում էիր  «Արցախի ձայնը» նախագծում, ասում են՝ քեզ նախագծից հեռացրին վատ վարքի պատճառով:  

- Շատ վատ է, որ այդպիսի արտահայտություն է արվել, քանի որ իմ նման նվիրված երգչուհի այդ նախագծում Լիրա Քոչարյանը չի ունեցել: Ես չեմ վախենում այդ արտահայտությունից, որ «Արցախի ձայնի» լավագույն երգչուհին եմ եղել: Ռազմիկ Ամյան, Գայա Արզումանյան, Վարդան Բադալյան․ այս երեքիս մեջ հզորություն կար: «Արցախի ձայն» նախագիծը մեր տունն էր, ես մինչ օրս էլ նրանց վատ չեմ վերաբերվում: Ֆրանսիայի մեր համերգից հետո ես ասացի Լիրա Քոչարյանին, որ դուրս եմ գալիս նախագծից: Ասաց՝ Գայա, դու պարզապես ասում ես: Երբ հասանք Ղարաբաղ, ասաց անձնագիրդ տուր, Դուբայ ենք մեկնում: Ասացի՝ ոչ, ես նախագծում այլևս չկամ: Շատ ցավալի էր, երբ մի անգամ բեմ բարձրացավ մի երգչուհի, ով իմ ֆոնոգրամայով էր երգում: Ինձ համար դա եղավ շատ ցավալի և հիասթափեցնող: Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ, օրինակ, Ռազմիկ Ամյանի պլյուսի տակ երգել կամ Վարդան Բադալյանի:

- Նախանձողներ ունե՞ս: Եղե՞լ են դեպքեր, երբ փորձել են խափանել ելույթդ:

- Շատ հաճախ: Բայց գիտեք, երբեք չեմ վախեցել այդպիսի բաներից, որովհետև կարող եմ միկրոֆոնը դնել և երգել առանց երաժշտության: Կարող է ամեն ինչ խափանվել, բայց ձայնդ՝ երբեք, որովհետև դա ի վերուստ է տրված: Ուրախ եմ, որ տարբերվող եմ, և ոչ մեկ, երգս լսելով, չի կարող ասել, որ ինչ-որ մեկին նման է: Նախանձ պետք է լինի, և եթե դա չլինի, մենք չենք կարող առաջ գնալ: Չեմ կարող ասել, որ բոլորն ընդունում են մեր ներկայացրած երաժշտությունը, բայց եկեք անկեղծ լինենք՝  Հայաստանում կա մի խումբ, ովքեր սկզբում քննադատում են 6/8-ը, հետո սկսում են երգել և դրանց տակ պարել:

- Դու ի՞նչ երաժշտության տակ ես սիրում պարել։

- Ես սիրում եմ 6/8 ժանրը, որովհետև երբ գնում եմ հարսանիք, պարում եմ դրա տակ: Ես չեմ ընդունում, որ նույն ժանրը լինում է հեռուստատեսությամբ: Հեռուստատեսությունը պետք է լինի որակով երաժշտություն մատուցող միջոց:  

- Մի անգամ նշել էիր, որ քո արտաքինի և հագուկապի պատճառով հաճախ ես տղամարդկանց ուշադրության կենտրոնում լինում: Ոչինչ չի փոխվե՞լ։

- Իհարկե ոչ: Բայց հիմա երբեմն ինձ չեն ճանաչում: Փակ հագուստը ինձ վանում է, ես ինձ վատ եմ զգում փակ հագնված ժամանակ: Անգամ աշխատանքի գալիս ես չեմ կարողանում փակ հագնվել: Երբ երկար հագուստ է հագիս, ես ինձ անհարմար եմ զգում, բայց դրանով ինչ-որ բան չեմ ուզում ասել կամ ցույց տալ:

- Տղամարդկանց մասին խոսք գնաց, ասում են՝ կողքիդ տղամարդը վաթսունն անց է: 

- Անկեղծ ասած, ես ժամանակ չունեմ իմ անձնական կյանքի համար: Եթե լինի, սրտանց բոլորին կասեմ, կապ չունի՝ լինի վաթսուն, թե քսան տարեկան: Եթե սիրեմ, ամբողջ աշխարհը կիմանա դրա մասին: Ես համարում եմ, որ եթե կինն իր կողքին ունենում է տղամարդ, սիրում է խոսել իր երջանկության մասին: Նման խոսակցություններն ինձ համար տհաճ են, քանի որ չի կարելի մի երգչուհու պատճառով բոլորի մասին նույնը մտածել և համեմատել: Ես ունեմ հարգանք իմ ծնողի հանդեպ, ունեմ դաստիարակություն և ընտանեկան դրվածք, որ իմ կյանքում պետք է լինի մի տղամարդ, ում հետ ես կամուսնանամ:

- Զրույցն ավարտենք ստեղծագործական նորություններով: Ի՞նչ փուլում ես: Կա՞ն նոր աշխատանքներ:

- Հիմա աշխատում ենք Արցախյան հին երգերի ձայնասկավառակի վրա: Մեծ մասամբ երգերը պատրաստ են: Այս ձայնասկավառակը հովանավորում է տիկին Ռիտա Սարգսյանը, ձայնասկավառակում միայն արցախյան երգեր են: Մեր գաղափարն էր, նրա՝ նախաձեռնությունը: Նոր երգ ունեմ, որն արդեն պատրաստ է․ երաժշտության հեղինակը Տիգրան Կարապետյանն է, բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը: Աշխատում ենք ևս երեք երգի վրա՝ մեկը շատ կոմերցիոն է, մյուսն էլ իսպանական մոտիվներով է, դուետ հայտնի երգչի հետ: Ունենք նաև Նյու Յորքից առաջարկ մի շատ հայտնի երգչուհու հետ դուետ կատարելու, որը դեռ քննարկման փուլում է: Ինչպես նաև առաջարկ ունեմ օպերայում գլխավոր դերակատարուհու դերում հանդես գալու, որը ևս քննարկման փուլում է:  

Փոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից.թեթևացվելու է վարչարարությունըԵվրամիությունում իշխանությունը «գրшվվել է խելագшրների ավազшկախմբի կողմից»․ Մեդվեդև Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Իրանի ափերի մոտ Փետրվարին 3 նշանակալի աստղագիտական երևույթներ են սպասվում. Հայհիդրոմետի տնօրենը գրում է Կյանքն ավելի հեշտ կդառնա փետրվարի 1-ից հետո. այս 3 կենդանակերպի նշանները առաջինը կզգան փոփոխությունները Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Պեսկովը թվարկել է «ռուսաֆոբների ճամբարի» հիմնական երկրները Զելենսկին չի բացառել Ուկրաինայի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և նվաճեց Australian Open-ի տիտղոսը Տարադրամի փոխարժեքները փետրվարի 1-ին Սեբաստիա փողոցում բшխվել են «Mercedes»-ը, «Nissan Rogue»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong» մակնիշի ավտոբուսը․ կա վիրшվոր ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել (տեսանյութ) ՈՒղևորատար ավտոբուս է շրջվել․ կա 8 զnհ, 26 վիրավnրԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Մարտունիում պայթյուն և փլուզում է տեղի ունեցելՔրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Իրանի դեմ պшտերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա․ Ալի Խամենեի Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է Վերին Լարսը փակ է բեռնատարների համար Թրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային Եվրո-2026. Հայաստանի ֆուտզալի հավաքականը քառորդ եզրափակիչում զիջեց Խորվաթիային և ավարտեց պայքարը Երբ իշխանությունը պшտերազմ է հայտարարում Եկեղեցուն, այն փաստացի պшտերազմ է հայտարարում սեփական պատմական հիշողությանը․ վտшնգված են սահմանադրական կարգը և հանրային համերաշխությունը․ Սուրենյանց Սարալանջից Սարի թաղ տանող ճանապարհին բшխվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավnրներՀնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, այլ ոչ թե Իրանից․ Թրամփ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արարատի մարզում ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել Լա Լիգա․ «Բարսելոնան» հաղթեց «Էլչեին» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 1-ի համար Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանըԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Շուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն ՄնացականյանՀրդեհ Գևորգ էմինի փողոցում գտնվող շինանյութի պահեստում Բախվել են ավտոմեքենաներ․ կա 3 տուժած Ո՞րն է քո առաքելությունը կյանքում․ Մասնակցիր թեստին և պարզիր Հրդեհ Գյումրի քաղաքում Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում․ «Մեր ձևով»Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում Քաղաքացին հունվարին աշխատանքից ազատվում է, բայց պարտավոր է 10,800 դրամները յուրաքանչյուր ամիս վճարել․ սա աննորմալություն է ուղղակի․ Նաիրի Սարգսյան«Եվրոպան չի գա մեզ փրկելու». Արման Ղուկասյանը՝ իրական քաղաքականության մասին (տեսանյութ) ՔՊ-ականները խուճապի մեջ են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի պատճառով․ Անդրանիկ ԳևորգյանԻնչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն Մանվելյան«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումըՓաշինյանն ասում է ընտրեք ինձ, որ խաղաղությունը երաշխավորված լինի․ Մենուա Սողոմոնյան2005 թվականից գործող Տաշիրի կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն էԱշխատելու համար մարդկանց արտերկիր մեկնելը լուծում չէ․ «Մեր ձևով»Սա խաղաղության ու պատերազմի ընտրություն չէ, սա հանձնվելու կամ դիմադրելու հարց է․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված