Վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդուն ու դիմել փախուստի. տուժածը կոտրվածք է ստացել
ՀասարակությունՈստիկանության Արտաշատի բաժնում, հոկտեմբերի 5-ին, ժամը 12.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ կողմից 8-րդ կողոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 59-ամյա տղամարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզել է, որ նույն օրը, ժամը 9-ի սահմաններում, «ՎԱԶ 21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Իսակովի փողոցում վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն եւ հեռացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: