Հանրապետության Հրապարակը կլքի եւս մեկ նախարարություն. Տրանսպորտի նախարարությունը նոր շենք կունենա
Ուշադրության կենտրոնումՏրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նոր շենք կտեղափոխվի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 6-ին Կառավարության նիստում։
Նախարարությունը կհաստատվի Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում՝ ԱԳՆ–ի, Սփյուռքի նախարարության եւ Գիտության պետական կոմիտեի հարեւանությամբ։
Շենքը կառուցել է «Salsa Development» ընկերությունը, որը պատկանում է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդու Էռնեկյանին։ Նրա մեկ այլ ընկերություն՝ «Tango»–ն, կառուցել էր ԱԳՆ–ի եւ Սփյուռքի նախարարության շենքերը։
Շենքը կգնեն մասնավոր ընկերությունից, որը 4 մլն դոլար փոխհատուցում կվճարի։ Նշենք, որ «Tango» ընկերությունը ոչ միայն կառուցել է ԱԳՆ–ի նոր շենքը, այլ նաեւ 50.4 մլն դոլարով գնել է հինը։