Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը միայն ավելի է սրելու իրավիճակը
HeaderԳուրգեն Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, որ եթե ՀԷՑ-ի վնասները չհատուցվեն ու էլեկտրաէներգիայի սակագինը չփոխվի, ապա ստիպված կլինենք գործ ունենալ ամենօրյա հովհարային անջատումների հետ։
Սկզբունքորեն չեմ պատրաստվում բացատրել, թե ինչու է Հավիկ Աբրահմայնը սխալ ու քանի հատ միանգամայն պրակտիկ ու իրատեսական եղանակ կա խուսափելու թե՛ թանկացումից, թե՛ հովհարային անջատումներից, պարզապես արձանագրեմ, որ ամեն նման հայտարարություն հակակառուցողական է ու էլ ավելի է սրելու սոցիալական ընդվզումը։
Ամեն նման արտահայտությունից հետո ավելի շատ մարդիկ են դուրս գալու փողոց ու ավելի հավանական է դառնբալու այն, որ ցուցարարները դադարեն բացառապես սոցիալական պահանջներ առաջ քաշել ու միանգամայն հավանական են դարձնում քաղաքական պահանջների՝ մասնավորապես կառավարության հրաժարականի հարցը բարձրացնելը։
Ուստի, հիմա՝ առավել քան երբեք, կառավարությունն ու իշխանությունները՝ առհասարակ, պետք է խիստ կշռադատված ու զգույշ լինեն իրենց հայտարարություններում, որպեսզի կրակի վրա յուղ չլցնեն ու էլ ավելի չսրեն ընդվզման տաքությունը։