Ավստրիացի լրագրող և հրապարակախոս Բարբարա Դենշերը հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միությունում
Մշակույթ«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Վիեննայի Մխիթարյան միաբանությունը և նրա տպարանը» խորագիրը կրող հանդիպում-դասախոսություն ավստրիացի լրագրող և հրապարակախոս Բարբարա Դենշերի հետ:
Միջոցառման ընթացքում ավստրիացի լրագրողը ներկայացրեց Մխիթարյանների՝ Վիեննայում հայտնվելու պատմությունը:
-Մխիթարյան միաբանության դերը բավականին մեծ է եղել ոչ միայն Վիեննայի, այլև եվրոպական մշակույթի համար: Առանձնակի ուշադրության է արժանի Մխիթարյանների միաբանության մեծ գրադարանը, որը համարվում է համաշխարհային ժառանգություն: Վիեննայի Մխիթարյան միաբանության տպարանը, իսկապես, կամուրջ է եղել արևելքի և արևմուտքի մշակույթների միջև,-նշեց Բարբարա Դենշերը:
Ավստրիացի հայտնի լրագրող և հրապարակախոս Բարբարա Դենշերը`որպես Ավստրիայի հանրային ռադիոյի աշխատակից, բազմաթիվ հաղորդումներ և հոդվածներ է պատրաստել Հայաստանի և հայկական մշակույթի մասին: